«Գարունը» Էպիգրաֆում
Ապրիլի 8-ին Էպիգրաֆ գրախանութում (Մաշտոց 43) կբացվի «Գարուն» ամսագրի շապիկների ցուցահանդեսը, որն իրականացվում է Հայաստանի ազգային գրադարանի հետ համագործակցությամբ։
07.04.2026«Գարուն» ամսագիրը հայկական գրական-մշակութային ամենակարևոր պարբերականներից մեկն է։ Երկար տարիներ այն մեծ ազդեցություն է ունեցել հայ արվեստի և, մասնավորապես, գրականության զարգացման վրա։ 1967 թվականին Գարունը, կարելի է ասել, հեղաշրջում արեց գրական ասպարեզում` տարածք ու հնարավորություն տալով ոչ միայն արդեն հայտնի և վստահված անուններին, այլև հատկապես հայ երիտասարդությանը: «Գարունի» խմբագրական կազմը առաջնահերթություն էր տալիս որակին և նորարարությանը, մտքին ու նոր շնչին:

«Գարունը» բացառիկ էր ոչ միայն բովանդակությամբ, առանձին կարևորություն ունեին ամսագրի շապիկները: Դրանցից շատերը ներկայացված կլինեն ցուցահանդեսի շրջանակում։
Բամցան օրը ներկա կլինեն «գարունականներ» Գրիգոր Խաչատրյանը, Էդվարդ Միլիտոնյանը, Հենրիկ Էդոյանը, Մարինե Պետրոսյանը, Մերուժան Տեր-Գուլանյանը, Կարինե Խոդիկյանը, Հուսիկ Արան, Հակոբ Մովսեսը և ուրիշները: Հանդիպումը կվարի գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը: